ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Արթիկ – Ալագյազ, Վանաձոր – Դիլիջան և Գորիս – Սիսիանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև թունել և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և անբավարար տեսանելիություն է:
Բքի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթևեկելուց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն