Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու բողոքի հիման վրա նմուշառումներ են կատարվել

Դեկտեմբեր 08,2017 17:56

Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի  մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական  վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:

Միաժամանակ, Ծառայությունը, հետագծելիությունն ապահովելու նպատակով, դիտարկում է իրականացրել նաև ներմուծող կազմակերպությունում՝ «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ում: Պահեստից հայտնաբերվել է 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Այս խմբաքանակի իրացումը ևս կասեցվել է՝ մինչև արդյունքների պարզ լինելը:

Ծառայությունը նաև հավաստիացել է, որ այս ապրանքատեսակն ուղեկցվել է ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրով:

Փորձաքննության է ուղարկվել նաև նույն փողոցի 25/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվող պամելոներից նմուշ. արդյունքները կհրապարակվեն:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031