Լրատվամիջոցներն օրեր առաջ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանում համատարած ծառահատումների խնդրին: Փաստի առիթով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել պարզել՝ նշված ծառերը հատվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Դավիթաշեն, Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով:
Araratnews.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու: «Դա իմ սեփական տարածքն է: Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկացնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասաց նախկին պատգամավորը, ապա հիշեցրեց՝ Դավիթաշենում առաջին թաղապետ եղած ժամանակ 55 հազար ծառ է տնկել:
Ռուբեն Գեւորգյանի խոսքով՝ հատված ծառերի տեղում «Ռիբոկ» մարզական ակումբի շարունակությունն է լինելու. «Ոնց որ «Ռիբոկը» սարքեցինք, դավիթաշենցիք ընկան արքայության մեջ, հիմա ավելի լավ բան ենք կառուցելու, որ վաբշե ընկնեն արքայության մեջ: Վատ բա՞ն ենք անում»:
Նախկին պատգամավորը հերքեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել. «Ոստիկանությունը նյութեր չի նախապատրաստել, եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան: Ոչ մի գործ էլ չի հարուցվել»:
Սոնա Դավթյան
Նյութի մանրամասները կարդացեք araratnews.am–ի կայքում
Դու չես տնկել թաղապետարաննա տնկել։ Դու որպես թաղապետ ու քո աշկատիկիցնեևը ընդամենը ձեր պարտականությունն եք կատարել որի համար վարձատրվել եք մեր այսինքն հարկատուների կողմից։
Նաև ինքդ քեզ ես վարձատրել կոպեկներով սեփականաշնորհելով համայնքի ուղիղ կենտրոնում գտնվող հանրային այգին ու այլ հողամասեր համայնքի տարածքում։