Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դատն աբսուրդի եք վերածում». «զինված խմբի» գործով պաշտպանը՝ դատախազին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2017 15:43

Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով այսօր հերթական դատական նիստն էր, որի ընթացքում կողմերը շարունակեցին հետազոտել գործում առկա փաստաթղթերը:

Հատկանշական է, որ մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանն ընթերցում էր ոչ թե փաստաթղթերի բովանդակությունը, այլ վերնագրերը եւ անվանումները: Սա հունից հանեց ամբաստանյալների պաշտպաններին, որոնք պնդեցին, որ այդ կերպ փաստաթղթերը չեն կարող համարվել հետազոտված:

Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ համաձայնեց դատախազի այն կարծիքին, որ եթե վերջինս հրապարակում է անվանումը, ուրեմն այդքանն է բավարար գտնում:

Ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը կոչ արեց դատավարությունն աբսուրդի չվերածել: «Մենք չենք ձգձգում դատավարությունը, բայց դատավարական գործողությունները պետք է պատշաճ կատարել, անգամ եթե դրանք ժամանակ են խլում»,-նկատեց նա:

Ի վերջո, փաստաթղթերի հետազոտումը շարունակվեց դատախազի կողմից անվանումներն ընթերցելով, իսկ այն դեպքում, երբ պաշտպանները միջնորդում էին բովանդակությունը հրապարակել, այն հրապարակվում էր իրենց իսկ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031