Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ներողություն խնդրել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2017 15:09

«Եթե պարոն Հակոբ Հակոբյանն իր հարցազրույցում ՀՀ որեւէ քաղաքացու նկատմամբ վիրավորական արտահայտություն է թույլ տվել` ես պատրաստ եմ ներողություն հայցել այդ քաղաքացիներից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի աղմուկ հանած հարցազրույցին:

Պատասխանելով թանկացումների մասին հարցին, այդ հարցազրույցում Հակոբ Հակոբյանն ասում է. «Դուք պետք է հաշվի առնեք հետեւյալը. աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց: Դա ինքնապաշտպանության ինստինկտ է»:

ՀՀԿ-ական պատգամավորի այս տեսակետը սոցիալական ցանցերում արդեն երկու օր է քննարկվում է, անգամ առաջարկ հնչեց շարժում սկսել`պահանջելով, որ Հակոբ Հակոբյանը ներողություն խնդրի եւ վայր դնի մանդատը:

Էդուարդ Շարմազանովն այս աղմուկից հետո է տեսանյութը նայել եւ խնդրում է «որոշ մարդկանց»`առանց տեսանյութը նայելու Հակոբ Հակոբյանին չվերագրել արտահայտություններ, որոնք նա չի արել. «Պարոն Հակոբյանը բառացի ասում է`թանկացումը վատ բան է ու էն շերտը, որը աղքատ է, քիչ եկամուտներ ունի, բնականաբար, եթե թանկացում է, ստիպված պետք է լինի քիչ ծախսել: Ո՞րն է վիրավորականը: Սա նշանակում է, որ աղքատը պիտի վատ ապրի՞, մեր քաղաքացիները պիտի մեռնե՞ն»:

https://www.youtube.com/watch?v=AOG7b13xKZU

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է. «Ի տարբերություն շատ մարդկանց, Հակոբ Հակոբյանը աղքատի կողքին էլ է կանգնած, մեր քաղաքացիներից շատերի կողքին էլ է կանգնած եւ այդ բաները այլոց նման երբեք ռեկլամ չի արել: Ես վերջերս ընդունել եմ բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչների եւ իրենցից եմ իմացել, որ Հակոբ Հակոբյանը տարիներ շարունակ հովանավորում է այդ ընտանիքին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031