Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնումների աջակցման կենտրոնը լուծարվել է

Դեկտեմբեր 08,2017 14:51

«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշմամբ:

Հայտնում ենք, որ դաշտում գործունեություն է սկսել իրականացնել համանուն անվանումով սահմանափակ պատասխանատվության ընկերություն (ՍՊԸ), որը որևէ կերպ առնչություն չունի, թե՛ ՀՀ ֆինանսների նախարարության, թե՛ Գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացման հետ և չի համարվում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ: Այդ կազմակերպությունը լիազորված չէ պետության անունից իրականացնելու պետական գնումների գործընթացի համակարգման կամ աջակցման որևէ գործառույթ:

Վերոնշյալով պայմանավորված՝ զգուշացնում ենք, որ բոլոր այն անձինք, որոնք կօգտվեն «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի ծառայություններից, կգործեն սեփական ռիսկով և լիակատար պատասխանատվությամբ:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031