Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղիներ էի փնտրում՝ Սեֆիլյանից վերջնականապես ազատվելու համար. նա մեզ ցանկանում էր կործանման տանել». Հ. Պետրոսյան

Դեկտեմբեր 08,2017 13:38

Շենգավիթ Վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը, որը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է, հրաժարվեց հարցաքննությունից: Ըստ այդմ, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ ինքը սոցիալական ցանցով է ծանոթացել Ժիրայր Սեֆիլյանի հետ, վերջինս էլ ծրագրել է կազմակերպված խմբով զավթել հեռուստաաշտարակ ու զորամաս: Այդ նպատակով էլ, ըստ նախաքննական ցուցմունքի, Հովհաննես Պետրոսյանը մի քանի անգամ զննել է Երեւանի հեռուստաաշտարակը, սակայն հետագայում հետ է կանգնել Սեֆիլյանի ծրագրերն իրագործելուն մասնակցելուց: «Ուղիներ էի փնտրում՝ Սեֆիլյանից վերջնականապես ազատվելու համար, նա մեզ ցանկանում էր կործանման տանել, նրա մտքերը չէին համընկնում իմ վարքի հետ»,-ասել է Հովհաննես Պետրոսյանը:

Ըստ նրա նախաքննական ցուցմունքի՝ Ժիրայր Սեֆիլյանը գործով մյուս ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի միջոցով չորս ինքնաձիգ է փոխանցել տվել իրեն, որոնք նա պահել է ծանոթի՝ Սահակ Սահակյանի ավտոտնակում՝ առանց նրան ասելու, որ փաթեթի մեջ զենք կա՝ երկու https://www.aravot.am/2017/11/24/921997/ ինքնաձիգ, չորս պահունակ՝ 120 փամփուշտով:

«Նրան չեմ ասել, որ մեջը զենք կա, միայն ասել եմ, որ ձեռք չտա»,-գրված է նախաքննական ցուցմունքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031