Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը կդառնա ավելի կանաչ և էներգաարդյունավետ

Դեկտեմբեր 08,2017 13:36

Հայաստանի մայրաքաղաք Երևանը կդառնա ավելի կանաչ և էներգաարդյունավետ վայր՝ շնորհիվ 7 միլիոն եվրոյի ֆինանսավորման, որը տրամադրվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ ԵՄ-ի աջակցությամբ գործող «Արևելյան Եվրոպայի Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերություն» (E5P) ծրագրի շրջանակներում:

Նախատեսվում է, որ բարելավվելու է երևանյան այնպիսի հանրային շենքերի էներգաարդյունավետությունը, ինչպիսիք են՝ մանկապարտեզները՝ այդպիսով նվազեցնելով նաև ածխաթթու գազի արտանետումները: Ծրագիրը կօգնի տեղական շենքերն ավելի մոտարկել Եվրոպական Միության չափանիշներին՝ ներդնելով վերականգնվող էներգիայի լուծումներ և առաջարկելով ավելի լավ հասանելիություն սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար:

Այս ծրագիրը նաև ներառում է կոշտ թափոնների կառավարման բարելավում: Գործող աղբավայրը կփոխարինվի նոր՝ սանիտարական բարձր չափանիշներին համապատասխանող աղբավայրով, իսկ աղբի վերամշակումը կիրականացվի ինչպես Երևանում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում՝ օգուտ տալով ընդհանուր առմամբ 1.9 միլիոն բնակչի:

Արևելյան Եվրոպայի Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությունը բազմադոնոր հիմնադրամ է, որը նպատակ ունի խրախուսել Արևելյան գործընկերության տարածաշրջանում էներգետիկ արդյունավետության և բնապահպանական նախագծերում քաղաքային ներդրումները: Հիմնադրամը միավորում է ԵՄ-ի ու 21 երկրի խմբի ֆինանսական միջոցներ, որոնք այնուհետև օգտագործվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից ազգային դրամաշնորհների ու վարկերի տրամադրման ուղղությամբ:

Աղբյուրը` EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031