«Գարդասիլ» պատվաստանյութը չբերություն չի առաջացնում։ Բացասական տրամադրվածությունները, որոնք տարածված են մեր հանրության մեջ, հիմնազուրկ են։ Այս կարծիքին է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։
Ըստ նրա՝ պատվաստումն անելու շեմն ընտրված է 13 տարեկանը, քանի որ մեզանում այդ տարիքում աղջիկները դեռևս սեռական կյանքով չեն ապրում։ Պատվաստանյութը դրական ազդեցություն ունենում է պատվաստումից 1 օր հետո։ Մինչև դրա կիրառումը այն 10 տարի փորձարկման փուլում է եղել, որին ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում մասնակցել է 60 000 մարդ։ Դրանցից 0.05%-ի մոտ է կողմնակի ազդեցություն ունեցել, այն է՝ ցավ, կարմրածություն, գլխապտույտ և այլն։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ