Այժմՙ ավելի լավ ապրելու համար անհարժեշտ գումարի եւ դրան հասնելու մեր բնակչության պատկերացումների մասին: Հարցին, թե ամսական որքա՞ն գումար է անհրաժեշտ 1 շնչին շատ լավ ապրելու, լավ ապրելու եւ գոյատեւելու համար, ստացվել են հետեւյալ պատասխանները.
– Շատ լավ ապրելու համար – 655 հազար դրամ
– Լավ ապրելու համար – 347 հազար դրամ
– Գոյատեւելու համար – 120 հազար դրամ
Նախորդ ուսումնասիրության ժամանակ պատասխանները հետեւյալն էին.
– Շատ լավ ապրելու համար – 568 հազար դրամ
– Լավ ապրելու համար – 250 հազար դրամ
– Գոյատեւելու համար – 95 հազար դրամ
Փաստորեն, մեր պահանջները բոլոր այս կամ այն կերպ ապրելու դեպքերի համար բարձրացել են: Պատկերը տրամագծորեն հակառակն է, թե ինչ ենք անում այդ պահանջներին հասնելու համար: Մասնավորապես, ի՞նչ են արել իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար հարցինՙ մասնակիցների 39,8 տոկոսը պատասխանել է, որ իրենից ոչինչ կախված չէ եւ կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով ու լավ պայմաններով, 19,3 տոկոսն էլ նշել է, որ այդ ուղղությամբ պլաններ չունի: Այսինքն, մեր բնակչության 59,1 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել իր ապրելակերպը բարելավելու համար: Ավելին, լավ ապրելու մասին պահանջները մեկ տարվա ընթացքում նկատելիորեն բարձրացրել են, բայց միաժամանակ բարձրացել է նաեւ դրա համար ոչինչ անել չցանկացողների թիվըՙ 0,6 տոկոսով : Սա ոչ միայն տխուր, այլ նաեւ վտանգավոր երեւույթ է, քանզի բնակչության գերակշիռ մեծամասնության նմանՙ բարելավման ձգտման եւ աշխատասիրության բացակայության մտածելակերպով որեւէ կառավարության կամ վարչապետի համար չափազանց դժվար կլինի լուրջ հաջողությունների հասնել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում