Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց որ Կարեն Կարապետյանն է մեղավոր արտագաղթի համար՝ այդ մեկը մի քիչ «պերեբոր» է. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 08,2017 12:33

Իշխանության ներսում այժմ մի քանի խմբեր են ձեւավորվել, տարբեր կենտրոններ, որոնք իրար դեմ են պայքարում։ Բնականաբար, այդ պայքարում տարբեր գործիքներ են կիրառվում։ Դրանցից մեկն էլ Ֆեյսբուքն է։ Իշխանության տարբեր կենտրոններ ունեն իրենց ֆեյսբուքյան թիմերը, որոնք սոցցանցերում զբաղված են բացառապես իշխանության մյուս թեւերին քարկոծելով։

Ժամանակի ընթացքում արդեն ուրվագծվել են այդ թիմերը, դրանց առավել ակտիվ ներկայացուցիչները։ Մենք նման օգտատերերի էջերին առաջնահերթ բաժանորդագրվել ենք։ Այսինքն՝ երբ նրանցից մեկը ինչ-որ ստատուս է գրում, ֆեյսբուքը մեզ այդ մասին տեղեկացնում է։

Հիմա՝ կան օգտատերեր, որոնց միակ խնդիրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին քննադատելն է։ Հայաստանում եւ երբեմն՝ նրա սահմաններից դուրս ինչ ուզում է պատահի, զարմանալի ճարպկությամբ հաջողացնում են պայմանավորել Կարեն Կարապետյանի ապաշնորհ, անտաղանդ գործունեությամբ։ Ապրանքները թանկանում են՝ մեղավորը վարչապետն է. լավ։ Մենաշնորհների դեմ պայքարը արդյունք չի տալիս՝ էլի ինքն է մեղավոր։

Սա էլ լավ։ Բայց որ Կարեն Կարապետյանն է մեղավոր արտագաղթի համար՝ այդ մեկը մի քիչ «պերեբոր» է։ Այսինքն, մեղքի իր բաժինն ունի, բայց գլխավոր մեղավորը նա չէ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Azat says:

    գազպրոմային դոլլարները ի՞նչ գույն ունեն, Մհեր ))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031