Վաղը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է եւ այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռւոպցիոն կենտրոնը կազմակերպել էր «Կոռուպցիան եւ անվտանգության մարտահրավերները» խորագրով քննարկում:
Միջոցառման ժամանակ մրցանակներ հանձնվեցին. 2016-ի գործունեության համար Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ ստացավ Մարիաննա Գրիգորյանը, որի ղեկավարած ԶԼՄ-ի ծաղրանկարների շարքը մեծ ազդեցություն է թողել:
Իսկ 2017-ին սկզբունքային, խիզախ գործունեության, քաղաքացիական հասարակության զարգացման գործում լուրջ ներդրման համար մրցանակ ստացավ Դանիել Իոաննիսյանը:
Ըստ կազմակերպիչների, Իոաննիսյանը բացահայտել է կոռուպցիոն փաստեր 140 մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ցուցակ հավաքելու մասին. «Դա 2017-ի ամենակարեւոր եւ նշանակալի իրադարձությունն էր՝ քաղաքացիների իրավունքների արձանագրման գործում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ