Լրահոս
Օրվա լրահոսը

Սա չէր կարող ազդել աղքատության մակարդակի ցուցանիշի նվազման վրա, հաշվի առնելով, որ թոշակառուները բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանում. Զոյա Թադեւոսյան. «Փաստ»

Դեկտեմբեր 08,2017 11:48

2016 թ.-ին աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 880000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295 000։ Ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 54000։

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը կասկածի տակ է դնում ԱՎԾ-ի ցուցանիշը։ Նրա խոսքով, նշված միջակայքում առկա գործոններն, ընդհակառակը, աղքատության մակարդակը պետք է բարձրացնեին։

«Նախ՝ տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են գները բարձրանում։ Մենք տեսնում ենք, թե գնաճն ինչպիսի ազդեցություն է ունենում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա։ Այս ֆոնին արդյունաբերական ապրանքներ վաճառողներն էլ են բարձրացնում գները, որովհետև նրանք արդեն բարձրացված գներով պարենային ապրանքներ սպառողներն են։ Ընդհանուր առմամբ, շուկայում բոլոր տեսակի ապրանքների գներն էականորեն բարձրացել են։

Երկրորդ գործոնն աշխատավարձերն են, որոնք չեն բարձրանում։ Նշված ժամանակահատվածում որևէ թոշակառու չի սկսել ավելի բարձր թոշակ ստանալ, քան ստանում էր դրանից առաջ։ Թոշակների ավելացումը կախված է միայն այն հանգամանքից, թե մարդը քանի տարի է աշխատել։ Ի դեպ, անկախ նրանից՝ ֆիզիկական, թե մտավոր աշխատանք է կատարել։ Թոշակների սահմանման գործում աշխատանքի տեսակը հաշվի չի առնվել։ Առավելագույն թոշակը ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգի աշխատողներն են ստանում, իսկ սովորական հայ քաղաքացին շատ ցածր թոշակ է ստանում։ Սա չէր կարող ազդել աղքատության մակարդակի ցուցանիշի նվազման վրա, հաշվի առնելով, որ թոշակառուները բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանում»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031