Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը։
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյան
– Պարոն Ֆարմանյան, վատ չե՞ք զգում, որ նման բան է տեղի ունեցել։
– Անկեղծ ասած՝ ես մեծ կարեւորություն չէի տա, որովհետեւ կան իրավիճակներ մեր կյանքում։ Մի քիչ փիլիսոփայորեն պատասխանեմ, մեր եկեղեցում, հազար ներողություն, երբ մարդը ավարտում է իր երկրային կյանքը, այդ վայրերում բոլորը հավասար են։ Հիմա անվտանգության ապահովման տեսանկյունից աշխարհում գործում են կանոններ։ Ես անկեղծորեն մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ դիվանագիտական խողովակներով միշտ հնարավոր է, պետության առաջին դեմքերի հետ կապված հատուկ ընթացակարգեր կան։ Այսինքն՝ սրան մեծ նշանակություն պետք չի տալ։
– Ձեր գոտին հանել են։
– Անհարմարությունները շրջանցելու համար։ Այդ դեպքում ինչու դա չի կիրառվել, հարցրեք իրենց, բայց ես դրանից մեծ բան չէի սարքի։ Ի վերջո, չգիտեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նախագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու։
– Երկրի երկրորդ դեմքի մասին է խոսքը։
– Դրանո՞վ է չափվում պետության արժանապատվությունը։ Ես տարբեր օդանավակայաններում տեսել եմ հայտնի քաղաքական գործիչների, նույնն ընթացակարգով անցել են։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում