Մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամները հարցում են անցկացրել Երևանի կենտրոնում՝ պարզելու համար, թե քաղաքացիների կարծիքով ո՞ր իրավունքն է ամենից հաճախ խախտվում Հայաստանում, ո՞ր իրավունքն է առավել պաշտպանված, և ի՞նչ են պատրաստ անել քաղաքացիները երկրում մարդու իրավունքների պաշտպանվածությանը նպաստելու համար: Ուրախ կլինենք, եթե տարածեք տեսանյութը այսօր կամ դեկտեմբերի 10-ին:
Այդ օրը կազմակերպությունը 24-ժամյա առցանց արշավ է ծավալելու՝մարդկանց իրազեկելով և հիշեցնելով իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների մասին: Արշավի ընթացքում օգտագործվելու են հետևյալ հեշթեգերը՝ #ՄԻօր #Իրավունքն_ուժ_է:
«Իրավունքի ուժ» ՀԿ թիմ