Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնությունների մասին» աղմկահարույց նախագիծն ավելի շատ կողմ ունի, քանի 2018-ի բյուջեի նախագիծը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2017 10:34

ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր ծափերով ողջունեցին 2018 թվականի բյուջեի նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ: Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ`35-ը: Նախագծին դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները: Ի դեպ, գալիք տարվա բյուջեի նախագիծն իր կողմերի քանակով զիջեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած նախագծին: Այս նախագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 73 պատգամավոր, 12-ը` դեմ, 6-ը` ձեռնպահ: «Ծառուկյան» դաշինքը քվեարկեց ազատ, քանի որ միասնական տեսակետ նախագծի վերաբերյալ չկար: Դաշինքը ներկայացնող Գեւորգ Պետրոսյանն իր անունից հայտարարեց. «Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել`ՀՀ օրենքը տնաքանդության մասին»:

Իսկ 2018-ի բյուջեի նախագծին «Ծառուկյան» դաշինքը միասնական դեմ քվեարկեց: Միքայել Մելքումյանը հայտարարեց`նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, որը համահունչ է իրենց պատկերացումներին. «Լուրջ հիմքեր չեն ձեւավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլ նաեւ տնտեսական զարգացման համար: Ավելին, սոցիալական, կրթական ոլորտի ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ, արդար մրցակցային պայմաններ չեն ձեւավորվում`մենք չենք կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը»:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» նախագծում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը, ՀՀ դատական օրենսգրքում, վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ անցած քառօրյայում քննարկված մի շարք այլ նախագծեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031