Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկազ Բաղմանյանի մասին վերջին անգամ ոչ դրական կարծիք լսել եմ 1993-94 թվականներին»

Դեկտեմբեր 07,2017 22:22

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին ծանոթ չեն ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անվան հետ կապվող սկանդալային պատմությունները, ինչի պատճառով էլ նա դժվարանում է կարծիք հայտնել, թե մեր բանակի համար գեներալի պաշտոնանկությունը ձեռքբերում էր, թե՞ կորուստ:

«Հայկազ Բաղմանյանի մասին վերջին անգամ կարծիք լսել եմ 1993-94 թվականին, իր զինվորականներից մեկի կարծիքն եմ լսել ու ոչ դրական կարծիք… փորձը ցույց է տալիս, որ մամուլի հրապարակումները ինչ-որ մարդու մասին բավարար հիմք չեն, եթե դրա տակ ռեալ ապացուցված փաստեր չկան, մամուլի վարկածները կոպեկ չարժեն»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ չցանկանալով հայտնել, թե ինչ բացասական կարծիք էր իրեն հայտնել Բաղմանյանի զինվորականներից մեկը:

Հիշեցնենք, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց, որ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել՝ իր հորդորով՝ աշխատանքային պայմանավորվածությունների չկատարման, ծառայության անհամատեղելիության պատճառով:

Մեր դիտարկմանը, թե սովորաբար աշխատանքային թերացումների համար մարդիկ պատասխանատվության են ենթարկվում, այս դեպքում միայն պաշտոնանկությունը բավարա՞ր էր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ մի տեղ նշված չէ՝ կոնկրետ ինչ թերացումների համար է հեռացվել, այդ հարցը ճիշտ կլինի ուղղել Պաշտպանության նախարարին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031