ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ լուծում գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծումներ գտնելուն: Մենք գոհ ենք հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահերի հանդիպման արդյունքում նրանց ստանձնած հանձնառություններից՝ կապված մասնավորապես, բանակցային գործընթացն ակտիվացնելու, շփման գծում լարվածությունը թուլացնելու հետ: Առանցքային առաջընթացի հնարավոր է հասնել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում: Մենք ողջունում ենք երեկվա հանդիպման արդյունքում կողմերի որոշումը՝ բանակցել հարցի շուրջ»,- ասել է Թիլերսոնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ