«Կրթության ոլորտում իրականացրած ծախսերը ներդրում է Հայաստանի տնտեսության մեջ»,-այսօր կրթության նախարարությունում կազմակերպված «Կրթությունը մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» ներկայացման ժամանակ ասաց Նախարարության Զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:
Ծրագրի շնորհանդեսին ներկա էին հանրապետության հարյուրավոր դպրոցների տնօրեններ: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը:
Ըստ պարոն Ստեփանյանի, վերցվել են կրթության հինգ թիրախներ:
Նախ` պետք է ապահովեն, որպեսզի բոլոր երեխաները ստանան որակյալ միջնակարգ, ներառյալ նախնական մասնագիտական կրթություն` արդյունավետ վերջնարդյունքով: Ծրագիրը նախատեսում է կրթության բոլոր մակարդակներում ամրապնդել դաստիարակության բաղադրիչը, ապահովել 3-6 տարեկան երեխաների համար հասանելի եւ որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն եւ ապահովել 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:
Հինգ թիրախներից երկուսն էլ հետեւյալն են` զգալիորեն ավելացնել մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող երիտասարդների եւ մեծահասակների թիվը, ապահովել բոլոր խոցելի խմբերի` այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում:
Քննարկմանը ներկա Հրազդանի թիվ 13 դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանն առաջարկեց զարգացման ծրագրում ներառել ծնողական համայնքի հետ աշխատանքը եւս: Նրա խոսքով, այսօր մանկավարժի համար երեխայի հետ աշխատելն ավելի հեշտ է, քան` ծնողի:
Մանրամասները` տեսանյութում
Ի պատասխան, պարոն Ստեփանյանն ասաց, որ ծնողներին ուղղված որոշակի քաղաքականություն պիտի ունենան:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ