ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի,
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց
լեռնանցքներում ձյուն է տեղում:
Գորիսի, Արթիկ – Ալագյազ ճանապարհներին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի
Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես
խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն