ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել Արցախի հակամարտության շուրջ լարվածության ակտիվացման վերաբերյալ: Այս մասին Ծերեթելլին ասել է Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին:
«Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ՝ ես հավասարապես մտահոգված եմ ԵԱՀԿ տարածությունում բոլոր հակամարտություններով»,- ասել է Ծերեթելլին՝ առանձնացնելով Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի հակամարտությունները:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ վերջին տարիներին տեղերում ԵԱՀԿ մի շարք գրասենյակներ են փակվել, «երբեմն ընդունող երկրի կամքին հակառակ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ