Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց տոներին աշխատել

Դեկտեմբեր 07,2017 18:08

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տոնական օրերին հերթապահությամբ աշխատելու վերաբերյալ: Հանձնարարականը վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեին եւ բանկերին: Վարչապետը հանձնարարեց՝ տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերը աշխատեն արտակարգ ռեժիմով, ոչ աշխատանքային օրերին հերթապահություն սահմանվի, նաև արտաժամյա աշխատեն այս կառույցները:

Վարչապետի խոսքերով՝ նախորդ նիստի ժամանակ էլ ինքը ՊԵԿ-ին հանձնարարել էր մաքսատներում և բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը, այդ թվում՝ շաբաթ եւ կիրակի, տոնական օրերին հերթապահությամբ աշխատել:

Վարչապետն ասաց, որ նշված ժամանակահատվածում արձանագրվող և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ աճը եւ դրա արդյունքում առաջացող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսի ձեւակերպումների եւ ծառայությունների մատուցման ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է մաքսատներում ու Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա ժամային գրաֆիկ. «Միաժամանակ պետք է ապահովել մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»:

Այս առնչությամբ վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս պատասխանեց, որ բանկերի հետ կքննարկեն, եթե դրա կարիքը լինի, կանեն:

«Ես կարծում եմ՝ կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում. ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031