Հայտնել ենք, որ դեկտեմբերի 6-ի երեկոյան Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գեւորգյանի 30 խոշոր եղջերավոր անասունները Ոսկեպար- Բաղանիս հատվածում հայտնվել են սահմանագոտու չեզոք հատվածում:
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ սահմանապահների շնորհիվ 28 անասունները սահմանագոտուց անվնաս դուրս են բերվել, վերջին անասունը վտանգավոր տարածքից դուրս է բերվել ժամը 16.55-ի սահմաններում: Նա այդ առթիվ շնորհակալություն հայտնեց սահմանապահներին:
Ականների վրա պայթած 2 կովը մորթի է ենթարկվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ