Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք միջնորդելու համար մեղադրվող փաստաբանը չի կարող հանրորեն վտանգավոր անձ համարվել. Տիգրան Աթանեսյան

Դեկտեմբեր 07,2017 17:28

Կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր կաշառք միջնորդելու համար մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը, միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործը կարճել:

Տիգրան Աթանեսյանն իր միջնորդությունը հիմնավորեց իր պաշտպանյալի՝ երեք ամիս առաջ մայր դառնալու հանգամանքով՝պնդելով, որ Էլզա Զաքարյանը չի կարող հանրորեն վտանգավոր անձ համարվել:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը՝ ասելով, որ դրան կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս: Պաշտպանական կողմն էլ էր միջնորդության քննարկումը համարում վաղաժամ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կատարել է կաշառքի միջնորդություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031