Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն կձգտի ցույց տալ, որ ինքն է Ադրբեջան-ՀՀ երկխոսության միակ միջնորդը». Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2017 16:47

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում կտրուկ փոփոխություններ հնարավոր չեն՝ ոչ կազմի ընդլայնում, ոչ էլ խմբի ներսում հակասությունների խորացում»-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը միաժամանակ ձգտելու է ՄԽ կազմում ունենալ հատուկ դեր՝ հանդես գալով որոշակի նախաձեռնություններով. «Նա ձգտելու է լինել միակ միջնորդը՝ Ադրբեջան-Հայաստան երկխոսության ձեւաչափում»:

Ըստ Նավասարդյանի՝ Արցախյան հակամարտության համատեքստում ռուսական դերի հետ կապված Թուրքիայի եւ Ադրբեջանի ակնկալիքները չափազանցված են:

«Նրանք կարծում էին, թե Ռուսաստանը ՀՀ-ին զիջումներ է պարտադրելու, բայց Լավրովի՝ Երեւանում արած  հայտարարությունները փաստում են. այն, ինչ ակնկալում էր Ռուսաստանն Ադրբեջանից՝ եվրասիական տարբեր գործընթացների մեջ ներգրավում, Ադրբեջանը պատրաստ չէ իրականացնել»,-նկատեց Բորիս Նավասարդյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031