Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչն ուսանողների հետ խոսեց տարազից

Դեկտեմբեր 07,2017 16:40

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի դահլիճում օրերս տեղի ունեցավ «Հին հայկական տարազ» խորագրով զրույց-դասախոսություն` տեսացուցադրությամբ, ՀՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ, գեղանկարիչ և թատերանկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ:

Նա ներկայացրեց հայկական տարազի առանձնահատկությունները ըստ տարածաշրջանների՝ տարազը որպես հագուստ և նրա կիրառական նշանակությունը, տեսակները հասարակության շերտերի ու խավերի, ձևվածքների յուրահատկություններն ու դետալային մշակումը: Խոսեց նաեւ տարազի ազգային առանձնահատկությունների, օտար ժողովուրդների տարազների ազդեցության մասին: Ցուցադրվեցին տարազը ամբողջական դարձնող տարրեր, գլխարկ, գոտի քսակ, գոգնոց, թևնոց և այլ պարագաներ:

Աշոտ Համբարձումյանը ցուցադրություններ է իրականացրել եվրոպական որոշ երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Մինչ ցուցադրությունը հանդիպեցի նաեւ կիրակնօրյա «Կարմիչ խաչ» դպրոցի աշակերտների հետ, երեխաները ծանոթացան հայկական տարազներին,հատկապես նրանց հետաքրքրեցին մանկական տարազները: Ցուցահանդեսն էլ հաջողված էր,մարդիկ մոտենում էին ինձ և խորհուրդներ հարցնում»:

Վարսիկ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031