Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը վատացել է

Դեկտեմբեր 07,2017 16:37

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Մուշեղ Մխիթարյանի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Նա նաեւ նշեց, որ առաջիկա նիստում նախատեսվում է դատախազի կողմից մեղադրական ճառի հրապարակումը:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ ռեժիսոր Մուշեղ (Մոս) Մխիթարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031