Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»

Դեկտեմբեր 07,2017 16:30

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 07.12.2017 թ.- ից մինչև 29.12.2017 թ. հաճախորդները կարող են ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով: Բացի այդ, 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելիս ավանդի ողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման պահին, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել տոկոսների գումարը, նախապես՝ ցանկացած, այդ թվում՝ ամանորյա, կարիքներ հոգալու նպատակով:

Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ.

  • ՀՀ դրամով ավանդներ՝ մինչև 10.2 %,
  • ԱՄՆ դոլարով ավանդներ՝ մինչեւ 3%:

Բանկում առկա է նաև ամսական տոկոսների վճարմամբ հետևյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձևակերպման հնարավորություն. ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 9.45%, ԱՄՆ դոլարով՝ մինչև 2.99%:

Ցանկացած արժույթով ավանդներ ձևակերպելիս ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ակցիայի պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում,ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031