Արաբագետ Հայկ Քոչարյանի կարծիքով՝ Հայոց եկեղեցին իր դիրքորոշումը ևս հստակ պետք է արտահայտի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։
Երուսաղեմի քրիստոնյա համայնքների հոգևոր պետերի ստորագրությամբ նամակ է ուղղվել Թրամփին։ Արաբագետը ողջունեց Հայոց պատրիարքարանի՝ այդ նախաձեռնությանը միանալու քայլը և նշեց. «Երուսաղեմն իր նշանակությամբ, մշակութային առումով չի պատկանում ոչ մի ժողովրդի և ոչ մի երկրի, սա համաշխարհային մշակութային ժառանգություն է, ինքը 3 կրոնների կենտրոն է։ Պապն արտահայտվեց այդ հարցի վերաբերյալ։ Պետք է սպասենք նաև մյուս եկեղեցիների առաջնորդների հայտարարությանը։ Մենք ունենք մեծ ժառանգություն այնտեղ, որին պետք է տեր կանգնել։ Իրավիճակն այնտեղ լարվելու է»։
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև հարևան բոլոր երկրներում, և նույնիսկ ԱՄՆ գործընկերները կտրուկ մտահոգություն և բողոք հայտնեցին։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ