Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամիսը 17 անգամ երկրաշարժ է լինում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2017 15:14

Մեր երկրում միջինում ամսական 17 անգամ երկրաշարժ է գրանցվում, որից մեկ երկուսն է, որ 4 եւ ավելի ուժգնությամբ բալի է եւ բնակչությունն այն զգում է: Թուրքիայի տարածքում ամեն օր գրանցվում է 26 երկրաշարժ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:
Մեր այն հարցին, թե հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության գրեթե կեսը մայրաքաղաքում է ապրում, արդյոք խիտ կառուցապատումը երկրաշարժի դեպքում չի մեծացնում ավելի մեծ վնասներ ունենալու ռիսկը, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Բոլորս էլ տարբեր երկրներում, մայրաքաղաքներում եղել ենք, հողը շատ թանկ է եւ ոչ մի պետություն իրեն չի կարող թույլ տալ, որ մեծ քաղաքի զգալի մասը լինեն այգիներ, կանաչ գոտիներ: Դա լավ է, բայց կառուցապատումն իր պահանջներն է ներկայացնում: Մարդիկ պետք է ունենան բնակարաններ, արտադրական օբյեկտներ: Նույն Լոս Անջելեսը, որը գտնվում է Սան Անդրեաս շատ վտանգավոր խորքային բացվածքի վրա: Այնտեղ էլ շատ բարձրահարկեր կան»:

Այսօր «Հենարան» ակումբում Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի առիթով պարոն Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը ներկայացրին հանրապետությունում սեյսմիկ իրավիճակը: Ըստ նրանց, այսօր Հայաստանում բնակֆոնդի 60-70 տոկոսը սեյսմակայուն չեն:

Aravot.am-ի հարցին, թե մասնագետները նշում են , որ 88-ի երկրաշարժի ժամանակ շենքերի փլուզման պատճառներից մեկն էլ շենքերի ապօրինի կցակառույցներն են, նկուղներում կառուցապատումներն ու բնակարանների ձեւափոխումները, հիմնական պատերի հեռացումը եւ այլն, արդյոք ԱԻՆ-ը համագործակցո՞ւմ է ՏԻՄ մարմինների հետ եւ կառուցապատումների թույլտվություններում դերակատարում ունենում, պարոն Եմիշյանը պատասխանեց, որ ԱԻՆ-ի գործառույթների մեջ թույլտվությունները քննարկելը չի մտնում: Ըստ նրա,

բնակիչներն իրենք էլ պետք է բարձրացնեն սեյսմակայունության խնդիրները:

Գուրգեն Նամալյանը մեր հարցի առնչությամբ ասաց, որ մեր երկրում արդեն չեն թույլատրում սեյսմակայունությունը վտանգող շինություններ:

Այն հարցին, թե Հայաստանում քանի՞ տարին մեկ կարող է ուժեղ երկրաշարժ լինի, Հրաչյա Պետրոսյանը պատասխանեց, որ փոքր երկրների համար նման ուսումնասիրություն չկա:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031