«Ես միշտ թերահավատությամբ եմ ընդհանրապես վերաբերվել ցանկացած հարցման: Դժբախտաբար, պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հարցումները շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույց տալիս, երբ որ ընտրությունների ժամանակ են անցկացվում, դրա համար ես լուրջ հետեւություններ չեմ անում այդ հարցումներից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, Gallup International Association-ի իրականացված հետազոտությունների արդյունքներով նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանինը՝ նվազել: Ըստ հարցման, մեկ տարի առաջ վարչապետի վարկանիշը՝ 85.1 տոկոս էր, հիմա`57 տոկոս: 28 տոկոսի անկում կա:
Արմեն Ռուստամյանն առհասարակ չի ընդունում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը ընկել է: Դրա պատճառները չի տեսնում: Ասում է`գուցե հանրային ընկալում չկա վարչապետի բարձր վարկանիշի, բայց դա չափելի էլ չէ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ