Դեկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում տեղի ունեցավ նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո:
Միջոցառմանը ներկաներին ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։
ՀՀ ԱԳՆ