Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞վ է գրել այս օրենքը, այս ի՞նչ հիմարություն է». Ինչպես են Բաբկեն Արարքցյանի տան վրա ակտ գրել՝ իր իսկ ստորագրած օրենքով

Դեկտեմբեր 07,2017 13:37

ԱԺ-ում ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն է քննարկվում: Նախագծի հեղինակն է կառավարությունը: Ինչպես տեղեկացրել ենք, այս օրենքով այլեւս ԴԱՀԿ-ն չի կարողանալու մարդու գույքը աճուրդից աճուրդ տեղափոխել, արժեզրկել եւ ջրի գնով վաճառել, ինչպես արվում էր:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ երբ ԴԱՀԿ-ն աճուրդ է հայտարարում, որոշակի գնի դեպքում պետք է այլեւս դադարեցնի աճուրդը եւ ջրի գնով այն չվաճառի: Բացի այդ, եթե ԴԱՀԿ-ն կալանքի տակ է վերցնում անհրաժեշտ գումարից շատ ավելի մեծ գումար, պարտավոր է 0.1 տոկոսը վճարել այն գումարի, որը սխալմամբ կալանքի տակ է պահել:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ երբ ԴԱՀԿ-ն կալանքի տակ է վերցնում քաղաքացիների դրամական միջոցները եւ քաղաքացին տարբեր բանկերում ունի հաշիվներ, բոլոր բանկերը իրենց հաշվի վրա այդ գումարի չափով կալանք են դնում:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ, եթե դրանից երկար է տեւում, ուրեմն կա խախտում. «Երբ ԴԱՀԿ- էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղակում, որ արգելանք դնեն հաշվի վրա, դա միաժամանակ ստանում են բոլոր բանկերը, հետո պետք է հստակեցվի եւ թողնվի միայն մեկ բանկային հաշվի կալանքը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԴԱՀԿ-ի հետ կապված իր անձնական օրինակը բերեց. «Իմ գրասենյակում աշխատում եմ, հրշեջները 30 հազար ակտ են գրում, բայց գրասենյակը իրենից ներկայացնում է տուն՝ պարզ բնակարան: Հարցնում եմ՝ էս օրենքը ո՞վ է գրել, ասում են՝ էս օրենքը գրողին էլ են այս ակտը գրել: Պարզվում է՝ Խանջյան փողոցի վրա Բաբկեն Արարքցյանի տան վրա նման ակտ են գրել, որ հրդեհաշիջման աշխատանքների համար համապատասխան սարքավորում չկա իր տան մեջ: Հետո, երբ որ Բաբկեն Արարքցյանը հարցնում է՝ ո՞վ է գրել օրենքը, ասում են՝ դու ԱԺ նախագահ եղած ժամանակ սրա տակ ստորագրել ես: Ասում է՝ այս ի՞նչ հիմարություն է: Հիմա որպեսզի դա հետագայում մեր համար հիմարություն չլինի, աշխատանք պետք է տանենք, չեմ ուզում, որ վաղը մեր անտարբերության արդյունքում լիքը խնդիրներ ունենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031