Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «ՌԴ խորհրդարանում հակահայկական օրինագծեր չեն քննարկվում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2017 13:02

Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հայ-ռուսական հարաբերություններում վերանայումների կարիք չի տեսնում: Նույնիսկ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ եւ հետո ռուսական հեռուստաընկերությունների`Հայաստանի դեմ իրականացրած արշավից հետո:

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա`ձեռք բերված բոլոր համաձայնությունների, պայմանավորվածությունների եւ ռազմավարական գործընկերության շրջանակներում»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Շիրակ Թորոսյանը:

– Այսինքն, մեր ռազմավարական գործընկերը կարող է մեզ վիրավորել, անպատվել, բայց մենք հպարտ կեցվածքով պետք է շարունակենք կո՞ւլ տալ դրանք:

– Մենք պետք է կարողանանք տարբերակել պետական տեսակետը, հասարակական եւ այլ շրջանակներում արտահայտվող տեսակետներից: Ի վերջո, մենք չենք կարող հասնել մի վիճակի, երբ ողջ Ռուսաստանը հայասեր է կամ երբ ողջ Հայաստանը ռուսասեր է: Այստեղ կարեւորը պետական քաղաքականությունն է: Եթե ռուսական որեւէ հեռուստաալիքով, որեւէ վերլուծաբան հակահայկական տեսակետ է հնչեցնում, դա ամենեւին կապ չունի պաշտոնական ռուսական տեսակետի հետ:

Հայաստանում էլ, բազմիցս հակառուսական տեսակետներ եւ դիրքորոշումներ են հայտնվել, ընդհուպ մինչեւ հակառուսական նախագծեր եւ օրինագծեր են քննարկվում Հայաստանի խորհրդարանում. այն, ինչ ռուսական խորհրդարանում չի եղել: Բայց սա չի նշանակում, որ պաշտոնական Հայաստանի տեսակետ է փոխվել, որ իշխող կուսակցությունը կամ իշխանությունը դիրքորոշում եւ վերաբերմունք է փոխել: Ամենեւին: Ազատ խոսքի եւ ազատ մամուլի, ազատ կամարտահայտության հնարավորություններ են եւ մենք պետք է հարգենք մարդկանց տեսակետները:

– Դուք կարծում եք ՌԴ-ում մամուլն ազա՞տ է:

– Ես կարծում եմ, որ մենք պետք է առաջնորդվենք ՌԴ պաշտոնական տեսակետով, նաեւ այն հորդորով, որ իրենք հնչեցրեցին`Հայաստանում պետք է ականջալուր լինեն ՌԴ պաշտոնական տեսակետին:

Հետաքրքրվեցինք նաեւ երեկ երեկոյան կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումից: Շիրակ Թորոսյանն ասաց, որ այս հանդիպումից էակական ակնկալիքներ սպասելն անիմաստ էր, բայց, թերեւս կարող են սկսել քայլեր մշակվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031