Դեկտեմբերի 6-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գեւորգյանին պատկանող 30 խոշոր եղջերավոր անասունը Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայտնվել է սահմանի չեզոք գոտում, հայ-ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածքում:
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացանք, որ անցած գիշեր կովերից մեկը պայթել է ականի վրա, հաջողվել է վիրավոր կովին չեզոք գոտուց դուրս բերել: Այսօր`դեկտեմբերի 7-ին եւս մեկ կով պայթել է ականի վրա:
Ներկայումս սահմանի չեզոք գոտում նշմարելի է 20 խոշոր եղջերավոր անասուն, մնացած 8-ի գտնվելու վայրն անհայտ է: Սահմանապահների մասնակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նախիրը վտանգավոր գոտուց դուրս բերելու համար:
Չեզոք գոտում հայտնված անասունների զգալի մասը կովեր են:
Մենք նախկինում հայտնել ենք Ոսկեպարի բնակիչներին պատկանող կովերի սահմանագոտում ականների վրա պայթելու դեպքերի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ