Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հարցված ռուսների 16%-ի համակրանքին է արժանացել, Ադրբեջանը՝ 14%-ի. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2017 12:25

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի (ВЦИОМ) հետազոտության համաձայն՝ Հայաստանը Բելառուսից և Ղազախստանից հետո համարվում է Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը։ Այս մասին հրապարակումը օրերս հայտնվել է eadaily.com-ի լրահոսում, և այս կարծիքն են արտահայտել հարցման մասնակիցները։

Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 64%-ը համարում է Ռուսաստանի մերձավոր դաշնակցին Բելառուսի Հանրապետությանը, ևս 57%-ը հակված է Ղազախստանի կողմը։ Այնուհետև գալիս է Հայաստանը, որի օգտին արտահայտվել է հարցվածների 16%-ը։

Ադրբեջանի հուսալիությունը հարցման մասնակիցները գնահատել են 10%, Ղրղզստանինը և Ուզբեկստանինը՝ 8%, Վրաստանինը՝ 6%, իսկ Տաջիկստանինը, Մոլդովայինը և Թուրքմենստանինը՝ 5-ական տոկոս։

Ուկրաինայի օգտին արտահայտվածներն ընդհանրապես 1% են կազմել։ Հարցման մեկ այլ՝ ռուսների առավելագույն համակրանքն ու աջակցությունը վայելող երկրի կապակցությամբ առաջին հորիզոնականը նույնպես Բելառուսինն է՝ 60%, այնուհետև գալիս է Ղազախստանը՝41%։

Հայաստանն այս հարցում նույնպես հարցված ռուսների 16%-ի համակրանքին է արժանացել, Ադրբեջանը՝ 14%-ի, Վրաստանը՝ 10%-ի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի օգտին կարծիք են հայտնել 7-ական տոկոս, Ղրղզստանի՝ 5%, Մոլդովայի՝ 4%, իսկ Ուկրաինան կրկին 1%-ի սահմանը չի հատել։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031