Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Ուսուցիչներին միավորում է կուսակցական պատկանելությունը, ոչ թե մասնագիտական շահը». «168 ժամ»

Դեկտեմբեր 07,2017 12:20

Կոռուպցիոն դրսևորումներ կադրերի ընտրության հարցում

Ուսուցիչների և տնօրենների ընտրության արդար և արդյունավետ մեխանիզմներից մեծապես կախված է կրթական համակարգի զարգացումը։ Հայաստանում նախընտրելի են համարվում այն տնօրեններն և ուսուցիչները, ովքեր ավելի հարմարվող են ներկա իրավիճակին։ Մինչդեռ բարեփոխումների մեջ գտնվող երկրին առավելապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ցանկանում են և պատրաստ են փոխել ներկա վիճակը։

Կրթության կուսակցականացումը

Կուսակցականացումը բերում է նրան, որ համակարգում արմատավորվում է հարմարվողականությունը, հաճոյացումը, ինչն անհնար է դարձնում Հայաստանի կրթական փաստաթղթերում ամրագրված քննադատական, ստեղծագործական մտածողության ուսուցումը։ Կրթական համակարգը շատ ավելի լավ է գործում, երբ ուսուցիչները միմյանցից են կախված, ոչ թե՝ կուսակցական կամ կառավարական բյուրոկրատիայից։ Համակարգի կուսակցականացումը, վերև-ներքև համակարգը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում չկան ուսուցիչների մասնագիտական միավորումներ։ Ուսուցիչներին միավորում է կուսակցական պատկանելությունը, ոչ թե մասնագիտական շահը։

Ակադեմիական էգոիզմի գերիշխանությունը

Ծրագրերն ու դասագրքերը պետք է նպաստեն երեխաների մտածողության զարգացմանը, ոչ թե լինեն տվյալ առարկայի մասին խորացված տեղեկության փոխանցում։ Հանրակրթության հիմնական խնդիրը երեխաների ընդունակությունների, կարողունակությունների զարգացումն է, ոչ թե որոշակի գիտությունների վերաբերյալ առավելագույն գիտելիքներ փոխանցելը։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031