Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք դեռ միակ ապրանքները չեն, որոնք մեկ ամսվա ընթացքում թանկացել են. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2017 12:15

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2% գնաճ։ Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Գնաճը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,2% գնաճով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,4%-ով։

Նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1,4-2,5% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում։ Արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 4,2% գնաճ, ինչին հիմնականում նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 13,7% ս.25% գնաճը։

Բանջարեղենի շուկայում այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 10,4%, իսկ 2017 թ. հոկտեմբերի համեմատ՝ 25% գնաճ։ Մրգի դեպքում 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0,7% գնանկում, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 13,7% գնաճ։

Ըստ ԱՎԾ ամփոփագրի՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 20,7%։ Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 3,5% գնաճ, այդ թվում, ձվի գինն աճել է 7,8%-ով։ Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 14,7%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 2,7% գնաճ։ Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 5,5% գնաճով։

Մսամթերքը մեկ ամսվա ընթացքում 1,6%-ով է թանկացել։ Ձկնամթերքի գները ևս բարձրացել են։ Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 27%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0,3% գնաճ։ Սրանք դեռ միակ ապրանքները չեն, որոնք մեկ ամսվա ընթացքում թանկացել են։

2017 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 0,3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0,4% գնաճ։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031