Ինչպես հայտնի է՝ երգչուհի Շպռօտը (Անի Թովմասյան) տեւական ժամանակ է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում։ Շպռօտը «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական ծրագրերի մասին, նշել, թե ում հետ կցանկանար հանդես գալ դուետով։ Նա նաեւ կատարել է անկեղծ խոստովանություններ՝ նշելով, որ սիրով կվերադառնա Հայաստան, այն էլ՝ մշտական բնակության համար։
– Շպռօտ, այժմ շարունակում եք ապրել Միացյալ Նահանգներում։ Կոնկրետ ի՞նչ գործունեությամբ եք զբաղված։ Մի փոքր պատմեք, թե երկրպագուներին ի՞նչ նորություններ են սպասվում, հատկապես Ամանորի հետ կապված։
– Այո՛, ԱՄՆ-ում եմ, աշխատում եմ արաբական ռեստորանում։ Պլանավորում եմ առաջիկայում նկարահանել «Քելե, Սաթո» երգի հիման վրա տեսահոլովակ։ Ամանորին պետք է երգեմ ռեստորանում, այնպես որ տոնական գիշերը աշխատանքային միջավայրում եմ անցկացնելու։
– Երբեմն չե՞ք հոգնում Ձեր անձի շուրջ ծավալվող քննադատություններից, թե՞ դա ծառայեցնում եք Ձեր նպատակներին։
– Ձեր հարցը շատ տեղին էր եւ շեշտադրումը նույնպես՝ «անձի շուրջ ծավալվող քննադատություններ»։ Խնդիրը հենց այն է, որ արտիստի անձի շուրջ մարդիկ ծավալվելու իրավունք չունեն։ Փոխարենը որքան կարող են, թող ծավալվեն իմ կատարած աշխատանքների շուրջ։ Բայց թույլ տվեք նկատել, որ արտիստի անձը նրա գործնականի հետ խառնելը բոշություն է։
Անձամբ ինձ այս աշխարհում ճանաչում են շատ քիչ մարդիկ, նրանք, ովքեր ինձ քննադատելու կամ խորհուրդ տալու իրավունք ունեն։ Դրանք այն մարդիկ են, որոնք հարազատ են ինձ եւ տարիներ շարունակ առնչվել են ինձ հետ, իսկ մնացածներին խորհուրդ եմ տալիս հեռու խաղալ, թե չէ ես էլ կարող եմ ծավալվել եւ բամբասել, օրինակ, սրա-նրա տղայի ու թոռան վարկի մասին։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում