Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անհավասարությունն աղքատների և հարուստների միջև խորացել է. «168 ժամ»

Դեկտեմբեր 07,2017 11:52

Ինչո՞ւ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում չի նահանջել։

Մինչ այս հարցին պատասխանելը հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Համաշխարհային բանկը գնահատել էր աղքատության մակարդակը և եզրակացրել, որ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում աճել է։ ՀԲ գնահատականներով՝ աղքատության ցուցանիշը 2015 թ. 22.6 տոկոսի դիմաց 2016 թ. հաշվարկվում է 23.9 տոկոս ըստ գնողունակության համարժեքությամբ ճշգրտված օրական 2.5 դոլար աղքատության գծի։

Աղքատության մակարդակի բարձրացումը Համաշխարհային բանկը պայմանավորել էր Ռուսաստանի տնտեսության անկմամբ, որն էլ իր հերթին բացասաբար էր ազդել Հայաստանի վրա հիմնականում այդ երկրից ուղարկվող դրամական փոխանցումների նվազման տեսքով։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն աղքատության մակարդակը նույնպես բացատրում է 2016 թվականի ցածր տնտեսական աճով։ Վիճակագիրներն այս առումով բավականին անկեղծ են գտնվել և նշել, որ ընդամենը 0.2% համեստ աճը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար։ Սրան էլ գումարենք, որ առանց այն էլ ցածր աճի պայմաններում խորացել է անհավասարությունը։

Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ աղքատության մակարդակը չի ավելացել։

Իսկ այդ թեթևակի նվազումն էլ պայմանավորված է սպառողական ապրանքների գնանկմամբ, ինչը նպաստել է աղքատության գծերի նվազմանը։

Այսպես, աղքատության վերին գիծը 2015 թվականի 41698 դրամի փոխարեն՝ 2016 թվականին կազմել է 40867 դրամ, իսկ ծայրահեղ աղքատության գիծը 24109 դրամից նվազել է՝ մինչև 23313 դրամ։

Նշենք նաև, որ 2015 թվականի համեմատ աճել է նաև Ջինի գործակիցը ըստ սպառման անհավասարության՝ 0.276-ից հասնելով 0.286-ի։ Այսինքն՝ անհավասարությունն աղքատների և հարուստների միջև խորացել է։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031