Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց՝ Ուկրաինան անլուրջ պետություն է. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 07,2017 11:31

Այն, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առանձնակի խարիզմայի եւ համառության տեր քաղաքական գործիչ է՝ նույնիսկ իմաստ չունի քննարկել։ Բայց նրա ներկայությունը Ուկրաինայի քաղաքական կյանքում հենց սկզբից հաստատեց այդ երկրի կատարյալ անլրջությունը, որի մասին կասկածներ դեռ շատ վաղուցվանից կային։

Արդեն երկու օր Ուկրաինայի իրավապահ մարմինները մայրաքաղաք Կիեւում չեն կարողանում ձերբակալել Սահակաշվիլիին, չնայած նրա ձերբակալման որոշումը կայացված է, նրա գտնվելու վայրը հայտնի է, եւ անգամ օպերատիվ խումբ էր ուղարկվել նրա ետեւից։ Նույնիսկ հաջողվել էր մի պահ բռնել նրան, բայց համախոհները Սահակաշվիլիին դուրս կորզեցին իրավապահների ձեռքից, երբ նա ձեռնաշղթաներով արդեն իսկ գտնվում էր ոստիկանական մեքենայում։ Սրա շուրջ շատ վարկածներ առաջ քաշվեցին, բայց հիմա մեր խնդիրը վարկածներ քննարկելը չէ, որովհետեւ այդ վարկածներից ցանկացած մեկի ճշմարտացի լինելը մի բանի մասին է վկայում. Ուկրաինա պետության անլրջության։

Հիմա էլ Սահակաշվիլին, ըստ ուկրաինական մամուլի հաղորդագրությունների, գրավել է այդ երկրի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ստորաբաժանումներից մեկը, որը գտնվում է «Կիեւ» հյուրանոցում։ Ընդ որում, սա արել է համախոհների բավական փոքր խմբով, հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, երբ Ուկրաինայի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին նրան ձերբակալելու որոշման մասին։

Այս կոնտեքստում բացարձակապես էական չէ՝ հիմնավորվա՞ծ են Սահակաշվիլիի դեմ ուղղված մեղադրանքները, թե՞ անհիմն են։ Որ տարբերակն էլ լինի, եզրակացությունը մեկն է. Ուկրաինան ծիծաղելու չափ անլուրջ պետություն է։ Եթե մեղադրանքները հիմնավոր են, ու նրան չեն կարողանում ձերբակալել, եզրակացությունը դա է։ Իսկ եթե մեղադրանքները կեղծ են, ու այնքան կեղծ են, որ նույնիսկ մեղադրանքի հեղինակները չեն կարողանում դրանից բխող գործողություններ անել, եզրակացությունը կրկին նույնն է։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031