Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիճուներն ու կռիսները վխտում են տնակների մեջ. Սպիտակը՝ աղետից 29 տարի անց (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 07,2017 11:08

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված տնակային ավանները, որոնք կառուցվեցին տարբեր երկրների կողմից որպես ժամանակավոր կացարաններ, դարձան 29 տարվա բնակարաններ, չնայած որ, վաղուց արդեն կորցրել են բնակության համար պիտանի լինելը:

Քաղաքի բոլոր տնակային ավաններում ապրում է ավելի քան 280 ընտանիք:

Սպիտակի Իտալական թաղամասում բնակվող Լամարա Ստեփանյանն ասում է, որ տնակն իրենց տվել են 3 տարի ժամկետով, բայց մինչ օրս բնակվում են քարերի վրա տեղադրված մետաղե տնակներում. «Տաքությունից ու ցրտից տնակները խոնավացել են, բորբոսնել, հազար ու մի հիվանդություն ենք ձեռք բերել այս 29 տարիների ընթացքում, փտել ա սաղ տունը…»,- ասում է տիկին Լամարան, ում հայրական ընտանիքը երկրաշարժի ժամանակ սեփական քարաշեն բնակարանն է կորցրել:

Սաթենիկ Սարդարյանը եւս փաստում` տնակները բնակության համար այլեւս անպիտան են. «Հատակն ու պատերը փտել են, ճիճուներն ու կռիսները վխտում են տան մեջ, ահավոր վիճակ է, երեխեքս ռեւմատիզմ հիվանդություն են ընկել»,- պատմում է նա ու մատնացույց անում հատակի նեխած հատվածներն ու բորբոսնած պատերը, որոնք դեֆորմացվել են արդեն. «Թող մի շենք սարքեն, էս դոմիկավորներիս տանեն լցնեն մեջը, համ իրենք կպրծնեն մեզնից, համ մենք էս վիճակից, էլ չգիտենք դեղի փող տանք, թե՝ տնակի նորոգման»:

Էդվարդ Արզումանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031