Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյանն ընդգծեց, որ ինքը համաձայն չէ Արամ Սարգսյանի գնահատականներին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2017 10:57

ԵՄ-ի հետ համաձայնագրին միանալու քայլն ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ նա, ով պնդում է, թե իշխանությունները «եւ-եւ»-ի քաղաքականություն են իրականացրել, պարզապես ստում է՝ այդ քաղաքականությունը կլիներ, եթե Հայաստանը դեռեւս 2013 թվականին ստորագրեր ասոցացման համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի կարելի դա ներկայացնել իբրեւ մեծ ձեռքբերում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Ելք» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը Արամ Սարգսյանի գնահատականների մասին հարցին պատասխանելով՝  մեկ անգամ եւս ներկայացրեց «ԼՀ»-ի կարծիքը համաձայնագրի վերաբերյալ։ «Սա արհեստականորեն հերոսացնում է այն, ինչ արվել է, եւ՝ այո, սա «եւ-եւ» չի կարելի ներկայացնել, որովհետեւ մենք անհամեմատելի մեծություններ ենք իրար կողքի դնում։ Մյուս կողմից՝ պարոն Սարգսյանի ձեւակերպումը, այո, սա քայլ առաջ է Հայաստանի համար, որովհետեւ գործող իշխանությունը Հայաստանը հասցրել է այնպիսի վիճակի, որը ստորադասվում է Ռուսաստանին, կարծես նման պարագայում կարելի է ողջունել։ Բայց սա նրանց վարած քաղաքականության հետեւանքն է, մենք՝ քաղաքացիներս, պետք է հիշենք, որ հենց այս իշխանություններն են տարեցտարի մեծացրել Ռուսաստանի՝ մեր երկրի վրա ազդեցությունը, օր օրի զիջել են նաեւ մեր ինքնիշխանությունը»,- ասաց Գորգիսյանը՝ ընդգծելով, որ ինքը համաձայն չէ Արամ Սարգսյանի գնահատականներին։

«Ելք» խմբակցության քարտուղարը վստահեցրեց, որ դաշինքում քննարկումներ եղել են միայն փաստաթղթի վերաբերյալ՝ պետք չէ ամեն տեղ տարաձայնություններ փնտրել, ինչը, Գորգիսյանի խոսքով՝ ֆոբիայի է նմանվում․ «Ով ինչ գնահատական կտա, դա իր անձնական մոտեցումն է։ Գիտեք, ընտանիքում էլ կարող են տարաձայնություններ լինել, իսկ դա սկզբունքային հարցեր չեն, սկզբունքային բոլոր հարցերի վերաբերյալ դաշինքի փաստաթղթում նշված է»։

Բայց չէ՞ որ դաշինքը նախեւառաջ գաղափարական ընդհանրություններ ունեցող ուժերի միավորում է․ «Մեզ մոտ բռնապետություն չէ, ամեն մարդ ունի իր մոտեցումները, տեսլականը, աշխարհընկալումը, ըստ այդմ՝ ամեն մեկն իր էմոցիոնալ ֆոնով անցկացնելով իրողությունները՝ կարող է կարծիք հայտնել։ Իսկ իրողությունը մենք ինչպես ենք տեսնում, այո, կա քայլ, թեկուզ Ռուսաստանի թույլտվությամբ, գերիշխանությունը Ռուսաստանից թոթափելու եւ երկխոսություն սկսելու հարցում, բայց սա «եւ-եւ» ներկայացնելը չափից շատ չափազանցրած է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031