Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ինտենսիվ և կոնկրետ քննարկումներ են անցկացվել սեղանին դրված առաջարկների շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական»,- նշել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ ըստ կողմերի միջև պայմանավորվածության՝ նույն ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ. հունվարի կեսերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ