«Դելֆինները պետք է լինեն օվկիանոսում: Դրա փոխարեն նրանք հայտնվել են հյուրանոցի փոքրիկ լողավազանում, որտեղ նրանք կարող են միայն շրջանաձև առաջ և հետ լողալ»,- այսպես է սկսում լայն ճանաչում ունեցող միջազգային «The Dodo» կայքի հոդվածը Դիլիջանի դելֆինների մասին: Կայքը հանդիսանում է բնասերների թվային մեդիա բրենդ:
Կայքը գրում է, որ «Marine Connection»-ի համահիմնադիր Մագո Դոդսն առաջին անգամ իմացել է դելֆինների գոյության մասին՝ հաճախորդից, որն այցելել է Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոց: Նա պատմել է, որ այցելուն տեսել է ընդամենը լողավազան, որն անչափ նման է եղել մարդկանց համար նախատեսված լողավազանի, որը հետագայում վերածվել է երկու դելֆինների ապրելավայրի:
Կայքը գրում է նաև, որ դելֆինները պատկանում են ռուսական «Star of Sea» (Морская звезда) ընկերությանը, որը դելֆինաթերապիա է անցկացնում նաև Սոչիում, Ռուսաստանում:
Այժմ «Ծովային միությունը» (Marine Connection) հետաքննում է, թե ինչպես է այս ընկերությունը ձեռք բերել դելֆիններին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «econews.am» կայքում: