Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Դեկտեմբեր 06,2017 23:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Երուսաղեմը և հայտարարել, որ պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, հաղորդում է CNN-ը:

«Ես որոշել եմ, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, -հայտարարել է Թրամփը: – Ավելի քան երկու տասնամյակ մերժելուց հետո մենք ավելի մոտ ենք Իսրայելի և պաղեստինցիների միջև հարատև խաղաղության համաձայնությանը»:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնել էին, որ առայժմ ԱՄՆ-ը աչքի տակ չունի այնպիսի շենք Երուսաղեմում, որը կարող է ծառայել որպես դեսպանատուն, հետևաբար դեսպանատան տեղափոխությունը կարող է խլել տարիներ:

Այսպիսով, Թրամփը մի կողմից կարգադրել է Պետդեպին սկսել դեսպանատան տեղափոխման գործընթացը, մյուս կողմից տեղեկացրել է կոնգրեսին, որ դեսպանատան անձնակազմի տեղափոխությունը հետաձգվում է ևս 6 ամսով:

ԱՄՆ բոլոր նախագահները, այդ թվում Թրամփը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ստորագրում են այդ փաստաթուղթը այն բանից հետո, երբ 1995թ. կոնգրեսը որոշում կայացրեց դեսպանատան տեղափոխության վերաբերյալ:

Ավելի վաղ արաբական երկրների առաջնորդները կոչ էին արել Թրամփին հետաձգել այդ որոշումը, քանի որ այն կարող է հուզումների նոր ալիք բարձրացնել Մերձավոր Արևելքում: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն էլ նշել էր, որ Թրամփի կողմից այդ քայլը կարող է «վատ հետևանքներ» ունենալ:

Երուսաղեմի կարգավիճակը ամենախնդրահարույց հարցերից մեկն է Երուսաղեմի և հարևան արաբական երկրների հարաբերություններում:

Երուսաղեմը, հատկապես նրա արևելյան հատվածը համարվում է սրբազան քաղաք երեք կրոնների՝ հուդայականության, իսլամի և քրիստոնեության համար:

Իսրայելը Արևելյան Երուսաղեմը գրավել է 1967թ. վեցօրյա պատերազմի արդյունքում և այն համարում է իր տարածքի անբաժան մաս: Պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

1993թ. խաղաղության համաձայնագրի համաձայն՝ քաղաքի վերջնական կարգավիճակը պետք է քննարկվի խաղաղության բանակցությունների առաջիկա փուլերում:

Երուսաղեմի վրա Իսրայելի իրավունքը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Բոլոր երկրները, այդ թվում Իսրայելի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ը, իրենց ներկայացուցչությունները պահում են Թել Ավիվում:

Փաստորեն, 1948թ. Իսրայել պետության հիմնադրումից հետո ԱՄՆ-ը առաջին երկիրն է, որը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031