Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակից խուսափած 27 տարեկանների օրենքը փակում է հայրենիք վերադարձի դռները». Զարուհի Հովհաննիսյան

Դեկտեմբեր 06,2017 21:40

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ընդունմամբ փակվեցին Հայաստանը լքած երիտասարդների հայրենիք վերադարձի դռները:

«Նմանատիպ կոշտ կանոնների սահմանումը նաեւ նպաստելու է երիտասարդների չվերադառնալուն, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար սահմանված տույժ-տուգանքներն էլ բավականին մեծ են ու բավականին լուրջ ֆինանսական բեռ է լինելու այն մարդկանց վզին, որոնք արտասահմանում են գտնվում ու ինչ-որ պահի ցանկանում են վերադառնալ Հայաստան:

Չէ որ հիմնականում արտագաղթում են նրանք, որոնք արտագնա աշխատանքի են գնում, հանապազօրյա հացի խնդիր լուծելու: Այս օրինագծով քաղաքացու կապն իր երկրի հետ կարող է ամբողջովին կտրվել: Սա լուրջ խնդիր է, ի վերջո, մարդիկ չունենային սոցիալական, ֆինանսական խնդիր, պարզապես չէին արտագաղթի»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Արփինե ՍիՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Լավ ենթադրենք համաներում հայտարարեցին, բոլոր բանակից փախածները վերադարձան օգտվեցին։
    Որնա երաշխիքը, որ 2շաբաթ հետո նորից չեն լքելու երկիրը արդեն վերջնական ու անվերադարձ՞

    Մյուս կողմից ուրիշները 2տարի անվճար ծառայում են, իսկ ծառայությունից խուսափածը էտ երկու տարում աշխատումա։
    Էտ 2տարվա աշխատածը թող վճարի։
    Իսկ եթե 2տարում 3,6միլիոն դրամ այսինքն ամիսը 150հազար դրամ չի աշխատում, ուրեմն ստացվումա անբաշար մարդա դրսումել ոչ մի բան չի անում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031