ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ այսօր կատարած հայտարարությանը՝ եթե որեւէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցել երկրի զարգացմանը, կարող է 15 միլիարդի ներդրում կատարել եւ իրենք՝ իշխանությունները, պարտավորվում են, որ այդ 15 միլիարդի կամ մյուս ներդրումների վերահսկողությունը ստանձնեն հենց ընդդիմադիրները: Երկրի զարգացման համար, ըստ Բաղդասարյանի, աթոռը կապ չունի, թող ներդրում անեն ու վերահսկեն:
«Ես չգիտեմ՝ ում կամ ինչ էր փորձում ակնարկել հանրապետական խմբակցության ղեկավարը, նախընտրական փուլում Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարեց՝ իր գործընկերները պատրաստ են 15 միլիարդ եւ ավելի ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության մեջ՝ պայմանով, որ Ծառուկյան դաշինքը կստանա մեծամասնություն, որովհետեւ իշխանության վստահելու խնդիր կա:
Գագիկ Ծառուկյանի նշած ներդրողները պատրաստ էին շատ ավելի մեծ ներդրումներ անել Հայաստանում, որովհետեւ վստահում էին ու շարունակում են վստահել միայն Ծառուկյանին: Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, որոնք փորձում են մանիպուլյացիաներ անել, հստակ ֆիքսեն մի բան, ներդրողը կարող է նման ներդրում անել, եթե վստահում է տվյալ իշխանությանը, իսկ ինչու այս կառավարության օրոք ներդրումներ չեն արվում, սա հարց է, որը պետք է մտահոգի քաղաքական մեծամասնություն ստացած իշխանությանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Եթե մեծամասնություն ստանաին ու մեկա ներդրում չարվեր, էտ դեպքումել կասեին ներդրողները Ծառուկյանին վստահում են բայց այ իրա թիմակիցներին ասենք Նաիրա Զոհրաբյանին, Ուրիխանյանին ու իրանց նմաններին չեն վստահում։