Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կմասնակցի 2018թ. նախագահական ընտրություններին: Նա այս մասին ասել է ГАЗ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը:
«Այո՛, ես կառաջադրվեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում»,- ասել է Պուտինը Նիժնի Նովգորոդում՝ հավելելով, որ «այս հայտարարության համար ավելի լավ տեղ և ավելի լավ առիթ, թերևս, չէր կարող լինել»:
Պուտինի այս հայտարարությունն ուղեկցվել է բուռն ծափահարություններով:
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նման արձագանքի համար և ընդգծել, որ Ռուսաստանը միշտ առաջ կգնա, «և այդ շարժման ընթացքում նրան ոչ մեկ երբեք չի կանգնեցնի»:
«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը պաշտպանել է Պուտինի թեկնածությունը:
Այսօր ավելի վաղ կամավորների հետ հանդիպմանը Պուտինը հստակ չէր պատասխանել իր առաջադրման վերաբերյալ հարցին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ