Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի դիրքերը կթուլանան». Էդգար Վարդանյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Դեկտեմբեր 06,2017 21:00

«Համաձայնագիրն ուղղակիորեն կապել Արցախի խնդրի հետ դժվար է: «Կողմնակի» համաձայնագրերը, որոնք թեկուզեւ կնքվում են հակամարտության մասնակից որեւէ կողմի հետ, քիչ բան կարող են նշանակել հակամարտության լուծման առումով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն Արցախյան հակամարտության լուծման վրա, ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը կատարի համաձայնագրի դրույթները եւ հաջողություն արձանագրի, իսկ ԵՄ-ն գոհունակություն հայտնի եւ աջակցի ՀՀ-ին, դա կուժեղացնի վերջինիս դիրքերը որպես պետություն. «Հայաստանն, ըստ էության, ցույց է տալու, որ գնում է ժողովրդավարության ճանապարհով, պատրաստակամ է լուծել հակամարտությունները եւ շարժվել եվրոպական ուղիով, այսինքն՝ ոչ թե հակամարտություն ստեղծել, այլ լուծել այն: Դա դրական կազդի Հայաստանի վարկանիշի վրա, բայց ոչ ավելին, որովհետեւ գոյություն ունի Մինսկի խմբի ձեւաչափ, որում լուծվելու է հարցը»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ այն իրավիճակում, երբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի փաստաթղթում Արցախյան հակամարտության առնչությամբ շեշտվում են խնդրի լուծման երեք սկզբունքները (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշում), Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե ինքը ճիշտ է միջազգային իրավունքի տեսանկյունից, մինչդեռ վերջինիս դիրքերը կթուլանան. «Ադրբեջանը տեսնում է, որ խոշոր աշխարհաքաղաքական ուժերը շահագրգռված են, որ տարածաշրջանում կայունություն լինի: Միակողմանի լուծում լինել չի կարող, որքան էլ Ադրբեջանը փորձի շեղել բանակցությունների ընթացքը: Արեւմուտքը ցույց է տալիս, որ սեղանին Մինսկի խմբի առաջարկներն են: Չի կարելի ասել, որ այս առումով առանցքային փոփոխություններ կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031